Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պարտադիր չէ թակարդն ընկնել, երբ կարելի է շրջանցել այն

Պարտադիր չէ թակարդն ընկնել, երբ կարելի է շրջանցել այն
15.10.2023 | 07:26

Հանգամանքների բերումով թույլերի կյանքում լինում են իրավիճակներ, երբ նրանք ավելորդ ու խանգարող են դառնում հակամարտող ուժեղ կողմերից բոլորի համար։

Պարզվում է, որ թույլը հզորներից մեկին թշնամի է, մյուսին խանգարում է, երրորդը չգիտի, թե նրա հետ ինչ անի և այլն։

Մի խոսքով, ստացվում է այնպես, որ ուժեղ կողմերից բոլորի համար առանձին-առանձին թույլը կամ միայն վնաս է, կամ էլ նրանից ստացած վնասն ավելի շատ է, քան օգուտը։

Նման իրավիճակում թույլի համար շատ ավելի վատ տարբերակ է ստացվում , եթե նրա տուժելը տարբեր տեսակի պոտենցիալ մեծ շահեր է խոստանում ուժեղներին։

Իսկ այն դեպքերում, երբ թույլն ինքն է նպաստում ուժեղների գործին, վերջիններիս համար ստացվում է մի քանի երնեկը մի տեղ դասական տարբերակ։

Բոլոր դեպքերում առաջ է գալիս թույլից որևէ ձևով ձերբազատվելու կամ ազատվելու բարդ խնդիրը, որը, տարբեր նկատառումներից ու հանգամանքներից ելնելով, պահանջում է նուրբ լուծումներ, քանի որ գոնե ձևականորեն պետք է դուրս չգալ օրինականության սահմաններից։

Եվ այստեղ օրինականությունը կեղծելու կամ դրա իմիտացիայի համար կան վաղուց մշակված ալգորիթմեր, որի հիմնական առանցքային կետը թույլի որևէ զանցանքն օգտագործելն է նրան պատժելու համար։

Այդ զանցանքն էլ իր հերթին կարող է լինել նախկինում կատարած ինչ-որ բան, կամ էլ դրա համար պահանջվի պլանավորած ձևով թույլին մղել սխալ քայլի, տարբերակները շատ են։

Դրանից հետո թույլի հարցերը լուծելը դառնում է պարզ տեխնիկայի գործ։

Այստեղից խրատ՝ թակարդը տեսնելուց հետո պարտադիր չէ դրա մեջն ընկնելը, քանի որ կարելի նաև այն շրջանցել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ